Պարզվել է «անտառային տղայի» ինքնությունը՝ նա 20 տարեկան է և ստախոս
Առեղծվածային «անտառային տղային», ով 9 ամիս առաջ հայտնվել էր Բեռլինում, ճանաչել են Նիդերլանդներում:
Ռեյ անունով տղան, ով պնդում էր, որ հոր հետ 5 տարի ապրել է անտառում, իրականում ստախոս է. նա 20-ամյա Ռոբին վան Հելսումն է՝ հոլանդական Հենգելո քաղաքից, ով անհետացել էր անցյալ տարի՝ «մաուգլիի» հայտնվելուց մի քանի օր առաջ:
Տղայի ինքնությունը պարզելուն նպաստել են լուսանկարները, որը հրապարակել են ոստիկանները. նրան ճանաչել են նաև բարեկամները, նախկին համադասարանցիները և ուսուցիչները:
«Ես համոզված եմ, որ դա Ռոբինն է: Նա որոշ անձնական խնդիրներ ուներ և որոշել էր նոր կյանք սկսել», - ասել է նրա ընկերը:









