Տանտերերը բռնել են գողին

10:31 • 15.06.12

Հունիսի 14-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչներից մեկից հաղորդում է ստացվել, որ վերջինս իր տան 2-րդ հարկում գող է բռնել:

 

Նույն օրը, ժամը 16.30-ին, դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին տանտիրուհին տեղեկացրել է, որ ժամը 16.00-ի սահմաններում, իր տան 2-րդ հարկից տարօրինակ ձայներ է լսել և բարձրանալով` նկատել է անծանոթ երիտասարդի, ով փորձել է ննջասենյակից գողություն կատարել, սակայն չհասցնելով ոչինչ գողանալ, բռնվել է տան անդամների կողմից:


Հիշյալ տնից բերման ենթարկված, 1978 թ. ծնված Արայիկը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, բաց դռնից մուտք է գործել տուն, աննկատ բարձրացել 2-րդ հարկ և փորձել է ննջասենյակից գողություն կատարել, սակայն, չհասցնելով հանցագործությունն ավարտին հասցնել՝ բռնվել է տանտերերի կողմից:

Արայիկը ձերբակալված է:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից  տեղեկացնում են, որ գործով կատարվում է նախաքննություն: