Հայկական գինիները կարտահանվեն Գերմանիա և Չինաստան

21:20 • 15.06.12

Հայաստանում է գերմանական «Հայդեբրեկ» ապահովագրական ընկերության սեփականատեր և տնօրեն Կլաուս Վան Հայդեբրեկը: Նա մշակել է մի ծրագիր, որով ցանկանում է Հայաստանը ճանաչելի դարձնել գերմանացիներին:

«Այս պահին մենք փորձում ենք հայկական գինի ներմուծել Գերմանիա և Գերմանիայի միջոցով արտահանում կատարել Չինաստան: Այս ամենը դեռ նախնական փուլում է, սակայն արդեն կա չինական և գերմանական երկու խոշոր ընկերությունների հետ համատեղ պայմանավորվածություն»-այսօր հրավիրված հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պարոն Հայդեբրեկը:

Հարցին, թե որքան գումար է անհրաժեշտ ծրագիրն իրականացնելու համար, նա նշեց, որ ծախսերի մասին դեռ չի կարող խոսել, քանի որ դա կապված է չինական կողմի հետ բանակցությունների արդյունքից:

Նշենք, որ ապահովագրական ընկերության զբոսաշրաջային գովազդային թերթիկի վրա թեև պատկերված է միայն Հայաստանի Հանրապետության քարտեզը, բայց զբոսաշրջիկներին խոսք է տրվում, որ նրանք կլինեն Արցախում ու կհամտեսեն Արցախի գինին: Tert.am hարցին, թե ինչու այդ դեպքում նշված չէ ԼՂՀ քարտեզը, Հայդեբրեկը պատասխանեց. «Ղարաբաղը ճանաչված պետություն չէ և դա պետք է համաձայնեցվի Գերմանիայի դաշնության տուրիզմի նախարարության հետ, ինչը մենք դեռևս չենք արել»,-ասաց նա: