Արգենտինուհին ամուսնու գերեզմանոցը բնակարանի է վերածել

18:02 • 15.06.12

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի 43-ամյա բնակչուհի Ադրիանա Վիլլառեալը իր ամուսնու գերեզմանոցը բնակարանի է վերածել, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:

 

Վիլլառեալն այնքան շատ է այցելել գերեզմանոց, որ, որոշել է տեղափոխվել այնտեղ ու նույնիսկ գերեզմանոցում ինտերնետ կապ է քաշել: Նրա 28-ամյա ամուսինը 2 տարի առաջ ինքնասպան է եղել:

 

Վիլլառեալը գերեզմանոցում նույնիսկ կահույք և փոքրիկ սալօջախ է տեղադրել:

 

Ոստիկանական խուզարկման ժամանակ, կինը իրավապահներին դիմավորել է ներքնազգեստով, իսկ տեղանքում ռադիո է միացված եղել: Ինչպես նշել են ոստիկանները` գերեզմանոցում նույնիսկ էլէկտրաէներգիայի հաշվիչ է եղել:

 

Վիլլառեալը ոստիկաններին բացատրություն տալով նշել է, որ իր փոխարեն ցանկացած մարկ կարող էր նույն բանն անել: «Երբ դու սիրում ես ինչ-որ մեկին, դա շատ բնական պահվածք է»,- ասել է նա: