Ռեժիսորը iPhone-ը տիեզերք ուղարկելով է առաջարկություն արել ընկերուհուն (տեսանյութ)

11:18 • 15.06.12

Ռեժիսոր Ջեյսոն Հաքալան և ընկերների հետ iPhone են ուղարկել տիեզերք՝ հելիումով լցված փուչիկով, տեղեկացնում է redmondpie.com-ը: Այս նախաձեռնությամբ հեղինակները ցանկանում են ընդծել, որ Լուսնի վրա մարդ իջեցվելուց ի վեր մարդկությունը տիեզերական նվաճումների պակաս ունի: 

 

Տիեզերագնացությամբ տարված ընկերները նաև գրություն է կցել փուչիկին. «Այժ ժամանակն է, որպեսզի մենք տիեզերք վերադառնանք»:

 

Իրենց «տիեզենավը» նրանք նաև քլորովինիլե խողովակով, 2 GoPro տիպի տեսախցիկով են համալրել, որոնք անընդհատ նկարելու են iPhone-ը:

 

Ընկերախումբը արդեն 2 անգամ անհաջող փորձ է կատարել: Երրորդ փորձը կարծես թե հաջողվել է: Դրա ժամանակ Ջեյսոն Հաքալան նաև ընկերուհուն առաջարկություն է արել «տիեզերքից» և դրական պատասխան է ստացել: