Օբաման ռեստորանում մոռացել է վճարել կերած ճաշի դիմաց

16:14 • 15.06.12

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում այցելել է «խորովածանոց» և ճաշելուց հետո մոռացել է վճարել գնումների համար, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:

 

Նշվում է, որ Kenny's BBQ հաստատություն Օբաման այցելել է ևս 4 քաղաքացիների հետ, որոնց լավ պատվելուց հետո մոռացել է վճարել 55 դոլար գումարը:

 

Kenny's BBQ-ի ղեկավարները առանձնապես չեն բորբոքվել պատահածից, պարզապես, համապատասխան հաշիվը ներկայացվել է Սպիտակ տան հաշվապահությանը:

 

Նույն օրը Սպիտակ տան աշխատակիցները վճարել են Օբամայի պարտքը: