Շվեդիայի արքայադստեր տունը թալանել է նրա մերձավորը

14:52 • 15.06.12

Անհայտ անձը թալանել է Շվեդիայի Կարլ Գուստավ XVI արքայի 66-ամյա քրոջ` արքայադուստր Քրիսթինայի տունը, որտեղից տարել է ավելի քան 850.000 կրոն (մոտ 121.000 դոլար) ընդհանուր արժողության զարդ, գրում է The Local-ը: Պարզվել է, որ դա արել է արքայադստեր ընտանիքի մտերիմ ընկերը:

 

Տեղեկությունների համաձայն` 19-ամյա երիտասարդը Շվեդիա է եկել 2010թ.-ին, իսկ ավելի ուշ ծանոթացել արքայադստեր ընտանիքի հետ: Քրիսթինան ու նրա ամուսինը` Թորդ Մագնուսոնը, երիտասարդին ընդունել են որպես հարազատ, իսկ տղան էլ, օգտվելով մտերմությունից, որոշել է թալանել արքայադստեր զարդատուփը:

 

Զարդերի անհետացումը հայտնաբերել է Մագնուսոնը: Գողացված զարդերի մեջ եղել են մատանիներ, թևնոցներ ու այլ զարդեր, ինչպես նաև 350 հազ կրոն արժողությամբ թագ: Սակայն թագը գողանալուց հետո, երիտասարդն այն նետել է գետը: Ջրասուզակներն այն չեն հայտնաբերել:

 

Զարդերի մի մասն էլ նա վաճառել է 9.000 կրոնով: Երիտասարդը խոստովանել է մեղքը: