Հայաստանը ադրբեջանցի ռազմագերուն ուղարկել է 3-րդ երկիր

15:19 • 15.06.12

Ս.թ. հունիսի 15-ին 3-րդ երկիր է ուղարկվել ադրբեջանցի ռազմագերի Ախունդզադե Մամմադբաղիր Թալիբօղլին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից: Մամմադբաղիր Թալիբօղլին հայ-ադրբեջանական շփման գիծն անցել և հայկական զինված ուժերի ստորաբաժանումներին էր հանձնվել 2012թ. հունվարի 23-ին: