Ռուսաստանը ռադիոտեղորոշիչ կայանը տեղակայել է Սիրիայի հայաբնակ Քեսաբում. Ասադն այն օգտագործում է ընդդիմադիրների դեմ
Ռուսաստանը Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի սահմանի մոտ նոր ռադիոտեղորոշիչ կայան է կառուցել: Այն հնարավորություն է տալիս սիրիական ռեժիմին` հետևել սիրիացի ապստամբներին` ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում. գրում է ֆրանսիական Le Figaro-ն:
Պարբերականը, հղում անելով արևմտյան աղբյուրներին տեղեկացնում է, որ Ռուսաստանի համար ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումն իր գործընկերոջ տարածքում երկու հարց է լուծում. հնարավորություն է ունենում հետևել ՆԱՏՕ-ի` Թուրքիայում տեղակայված օբյեկտներին, առաջին հերթին` Ադանայի ամերիկյան բազային: Ինչպես նաև նախագահ Բաշար ալ Ասադին հնարավորություն է տալիս հետևել բոլոր նրանց, ովքեր հատում են սահմանը` անցնելոով Թուրքիա: Հենց թուրք-սիրիական սահմանի թուրքական հատվածում էլ արդեմ մեկ տարուց ավելի է հավաքվել են Սիրիական ազատ բանակի հազարավոր ընդդիմադիր զինյալներ:
«Կայանը տեղակայված է Լաթաքիա նավահանգստից 30 կմ հյուսիս` հայաշատ Քեսաբի մոտակայքում, որտեղ բնակվում են նաև ալևի փոքրամասնության ներկայացուցիչներ, ովքեր սատարում են նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմին:
Ծովի մակարդակից 1300 մ բարձրության վրա գտնվող Քեսաբը հանդիսանում է ռազմավարական նշանակության բարձրունք, որտեղից հնարավոր է տեսնել այն, ինչ կատարվում է Թուրքիայի սահմանից այն կողմ»,- գրում է պարբերականը:
Նման իրավիճակում ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումը կարող է կարևոր դեր խաղալ սիրիական տարածքի` Թուրքիային սահմանակից այդ հատվածի պաշտպանության համար»,- գրում է պարբերականը:









