Սոբչակի հարցաքննությունը հետաձգվել է ռումբի պատճառով

12:04 • 15.06.12

«Միլիոնների երթի» ժամանակ թույլ տրված անկարգությունների գործով Քսենյա Սոբչակի հարցաքննությունը հետաձգվել է, քանի որ հայտարարություն է ստացվել, որ ՌԴ Քննչական կոմիտեի շենքում ռումբ է տեղադրված, հայտնում է lenta.ru-ն:

 

Այս մասին հայտնել է նաև Սոբչակը՝ սոցցանցում գրելով. «2 ժամով հետաձգել են: Ինչ-որ մեկը զանգել-ասել է ռումբի մասին է: Տղերք, եթե կատակ անողներ են զանգում ՔԿ, ապա հարկավոր չէ, մի բան կանենք»:

 

Ըստ նույն կառւյցի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի՝ զանգով հայտնել են, որ ականապատել են քննչական կոմիտեի 3 շենք: Աշխատակիցները դրանցից տարհանվել են:

 

Սոբչակից հետո հարցաքննության պետք է գային Բորիս Նեմցովն ու Իլյա Յաշինը: