Տեխասցի մեծահարուստը 110 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ 7 մլրդ-ի խաբեության համար
Տեխասցի մեծահարուստ Ռ. Ալեն Սթենֆորդը 110 տարվա ազատազրկման է դատապարտվել 20 տարի շարունակ ներդրողներին խաբելու համար, ինչը նրանց արժեցել է 7 մլրդ դոլար, գրում է Global Post-ը:
Սթենֆորդի ֆինանսական խարդախությունների զոհ է դարձել մոտ 30 հազ մարդ: Սթենֆորդը գործել է Պոնցիի բուրգի սխեմայով (ֆինանսական բուրգի սխեմա, որով ներդրողների եկամուտն ապահովվում է նոր ներդրողների միջոցների հաշվին):
Դատախազները 230 տարվա ազատազրկում էին պահանջում: Նրանք Սթենֆորդին անվանել են «դաժան գիշատիչ, որը պատասխանատու է պատմության ամենատխրահռչակ խարդախությունների համար»: Սթենֆորդն իրեն մեղավոր չի ճանաչել:









