Ստրոս Կանի սեքս սկանդալը բեմադրվել է Փարիզի թատրոններից մեկում
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի անվան շուրջ ծավալված սեքս սկանդալի հիման վրա այս շաբաթ ներկայaցում է բեմադրվել Փարիզի Tempete թատրոնում, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
«L'Affaire» բեմադրության մեջ Ստրոս Կանը ներկայացված է, որպես մի մարդ, ով ամեն գնով գնում է իր ցանկությունների, տենչանքների հետևից: Ներկայացումը սկսվում է բարձր պաշտոնի հասնելու մասին երազանքով, ավարտվում` դառն անկումով, մղձավանջով»,- նշել են հեղինակներ Ժան Լուի Բյորն ու Ֆիլիպ Ադրիենը:
Ներկայացման մեջ մեծ տեղ է հատկացվել 63-ամյա նախկին ղեկավարի ու իր կնոջ` Էն Սինքլերի ամուր ընտանեկան հարաբերություններին, որոնք չքանդվեցին նույնիսկ հայտնի սկանդալներից հետո:
Ավելի վաղ ամերիկացի ռեժիսոր Աբել Ֆերարան հայտարարել էր, որ այս տարի պատրաստվում է ֆիլմ նկարահանել Ստրոս-Կանի մասին, որի դերը կմարմնավորի աշխարահռչակ կինոդերասան Ժերար Դեպարդյեն:
2011թ.-ին Ստրոս Կան հրաժարական էր տվել Հիմնադրամի նախագահի պաշտոնից` մեղադրվելով Նյու Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհու բռնաբարության մեջ:










