Լրատվամիջոցներն ընտրություններին շուրջ 70%-ով չեզոք են եղել. ուսումնասիրություն
Մայիսի 6-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հայաստանյան 10 էլեկտրոնային պարբերականներ՝ Tert.am, Panarmenian.net, Panorama. Am, 1in.am, Civilnet.am, Azatuyun.am., Lragir.am, 7or.am, News.am, a1 plus.am հիմնականում անդրադարձել են չեզոք լույսի ներքո:
Համեմատության մեջ մոտ 68.7% չեզոք, 31.3% բացասական կամ դրական հարաբերակցությամբ, որի մեջ էլ 7,6%-ը կազմում են դրական և 23.8% բացասական անդրադարձները: Տվյալները «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանինն էր, ով այսօր հանդիպելով լրագրողների հետ ամփոփեց իրենց ուսունասիրության արդյունքները:
«Չեզոքությունն, իհարկե շատ ավելին է եղել, սակայն 30%-ն էլ փոքր թիվ չէ, և ընթերցողը, փաստորեն 1/3-ով ոչ բալանսավորված նյութեր է ստանում կայքերից»:
Մշտադիտարկման ժամանահատվածը նախընտրական և հետընտրական քարոզչությունների երկու շաբաթներն են, իսկ դիտարկումների առարկան՝ կայքերի «լրահոս», «քաղաքական», «տեսադարան» բաժինները: Այսինքն՝ նաև աուդիո և տեսանյութերը: Եղել է 18 288 անդրադարձ՝ հրապարակված 8156 հրապարակումներում:
Այս իմաստով առաջատար են եղել Tert.am, Panarmenian.net, Panorama.am, a1 plus.am, 1in.am կայքերը: Առավել քիչ անդրադարձներ են կատարել Azatuyun.am. և Civilnet.am կայքերը, որոնք այս բացը, ըստ Սուրեն Դեհերյանի լրացնում են տեսա և աուդիոնյութերի առատությամբ: Այս մասով առաջին երեք տեղերում են՝ Azatuyun.am.ը, ապա՝ a1 plus.am-ը և վերջապես` Civilnet.am-ը:
Բոլոր տասը կայքերում էլ կուսակցությունների մասով անդրադարձների քանակական ցուցանիշների առումով առաջատար եռյակում են եղել Հայաստանի հանրապետական կուսակցությունը , Հայ ազգային կոնգրեսը և՝ «Բարգավաճ Հայաստանը»:
Սակայն այստեղ արդեն կայքերի միջև երևան են եկել բաժանարար գծեր, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունեցել է տարբեր «համակրելի» ու «ոչ համակրելի» քաղաքական ուժեր: Որոշ կայքերի դեպքում «համակրելիները» եղել են ընդդիմադիր քաղաքական ուժերը, բայց ոչ բոլորը, այլ միայն առանձին կուսակցություններ և հակառակը: Օրինակ՝ «Ժառանգությունը» որոշ կայքերի դեպքում ունեցել է նաև բացասական անդրադարձների միտում:
Tert.am -ի դեպքում միտումը հետևյալն է, ավելի հաճախ են եղել բացասական անդրադարձերը՝ աճողից դեպի նվազող ըստ կուսակցությունների. ՕԵԿ, ՀՀԿ« ԲՀԿ, ՀԱԿ« ԺԿ, ՀՅԴ: Եվ այս դեպքում որոշիչ են եղել չեզոք նյութերի համեմատաբար մեծ չափաբաժինները:
Tert.am կայքի դեպքում որոշիչ են դարձել չեզոք նյութերի համամետաբար մեծ չափաբաժինները:
Նման քանակական վերլուծություններից հետո մշտադիտարկում իրականացնողները եկել են այն եզրակացության, որ հրապակված նյութերի 11%-ը չեն ունեցել հստակ նշված տեղակատվական աղբյուր, 83%-ը նշել են մեկ աղբյուր, ինչն, ըստ Սուրեն Դեհերյանի, «փաստում է լրագրողական իներտության» մասին:
Բանախոսը նաև նշեց, թե հրապարակումներում առկա է եղել ժանրային սղություն և ճնշող մեծամասնությունը կազմել են լուրերն ու մամուլի ասուլիսները: Փոխարենը, հազվադեպ են եղել վերլուծություններն ու հարցազրույցները: «Վերլուծական նյութերը կազմել են ընդամենը 6 %, իսկ հարցազրույցները՝ 2%, թեպետ ես համաձայն եմ, որ առցանց ձևով հարցազրույց կարդալն այնքան էլ հետաքրքիր չէ»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ դրանք հիմնականում պատկանում են խմբագրության աշխատակիցներին ու խմբագիրներին:
Գնահատել, թե դրանք որքանով են որակյալ Սուրեն Դեհերյանը դժվարանում է, բայց ասաց, որ վերլուծական նյութերը հաճախ ներկայացվում էին քողարկված անունների տակ, որոնք որ շատ-շատ ավելի անկեղծ են, քան կլինեին, եթե գնային իրենց անմիջական հեղինակների անունների ներքո: Այսինքն՝ վերլուծական նյութերում անդրադարձ է կատարվում ոչ թե խնդրին, այլ անձերին՝ ի ցույց դնելու համար, թե ինչքան վատն են:
Ի պատասխան Tert.am,-ի հարցին , թե կայքերի վերլուծությունները Սուրեն Դեհերյանը մեծ հաշվով համարու՞մ է դասական իմաստով վերլուծություններ, վերջինս պատասխանեց. «եթե փորձենք համեմատել արևմտյան լրագրության հետ` իհարկե ոչ»:
Եզրափակելով ասվածը`բանախոսն առաջարկեց նյութերը մշտապես հրապարակել հեղինակների անուններով:









