Խուլ և համր թուրքին ազատազրկում է սպառնում գրպանում լիմոն պահելու համար

18:22 • 15.06.12

Թուրքիայում դատախազը 25 տարվա ազատազրկում է պահանջել խուլ և համր մի տղամարդու համար, ով մեղադրվում է Քրդստանի աշխատավորական կուսակցությանն (PKK) օժանդակելու մեջ:
 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Մեհմեթ Թահիր Իլհանը ի ծնե խուլ է և չգիտի ոչ գրել, ոչ կարդալ, սակայն մեղադրվում է PKK-ի քարոզչություն ծավալելու և անդամակցելու մեջ:
 

Նրա դեմ եղած միակ փաստն այն է, որ նրա մոտ գտել են կես լիմոն, իսկ լիմոնը խորհուրդ է տրվում օգտագործել արցունքաբեր գազի ազդեցությունը թուլացնելու համար: