Եվրո-2012. Ուկրաինա - Ֆրանսիա` 0:2. Բլանի կոլեկտիվը դուրս եկավ առաջին հորիզոնական

22:55 • 15.06.12

Եվրո-2012 «D» խմբի 2-րդ տուրի առաջին խաղում Դոնեցկի «Դոնբաս Արենայում» հանդիպեցին Ուկրաինան և Ֆրանսիան:

 

Հանդիպումը նշանավորվեց նրանով, որ առաջին 5 րոպեներից հետո գլխավոր մրցավարը հորդառատ անձրևի պատճառով ստիպված եղավ ժամանակավորապես դադարեցնել խաղը:


Վերսկսումից հետո առաջին կեսում այդպես էլ գոլ չգրանցվեց:


53-րդ րոպեին Ժերեմի Մենսը անհատական բարձր վարպետության շնորհիվ բացեց հանդիպման հաշիվը: 3 րոպե անց Յոհան Կաբայը Կարիմ Բենզեմայի փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվը:


Հանդիպման մնացած հատվածում խաղի տեմպը ընկավ և թիմերը այլևս չփայլեցին ակտիվ գործողություններով:


Այսպիսով Ֆրանսիան հաղթանակի շնորհիվ ժամանակավորապես գլխավորեց «D» խումբը: