Հասարակության արձագանքը Վարդան Օսկանյանի համար ոգեշնչման աղբյուր է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Վարդան Օսկանյանը այս օրերին բազմաթիվ մարդկանցից հուսադրող արձագանքներ է ստացել, ինչպես Facebook-ով ու էլեկտրոնային փոստով, այնպես էլ հեռախոսազանգերով: Այսօր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրառել է.
«Ստանում եմ ամենատարբեր մարդկանց ոգեշնչող խոսքերը: Բոլորը մի բան են ասում՝ չընկճվել և պայքարը շարունակել: Գիտակցում եմ, որ սա միայն իմ պայքարը չէ, այլ հասարակության պայքարն է: Գիտակցում եմ նաև, որ այն կարող է դժվարին և երկարատև պայքար լինել, ուստի յուրաքանչյուր աջակցություն ինձ համար ոգեշնչման աղբյուր է»;
Հիշեցնենք, որ օրերս Ազգային անվտանգության ծառայությունում «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ԱԱԾ հարցաքննության էին կանչվել «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը և ներկայիս տնօրեն Սալբի Ղազարյանը:









