Երկաթուղային վթար Մոսկվայում. 40 տոննա վառելիք է արտահոսել
Խոշոր պատահար է տեղի ունեցել Մերձմոսկովյան մարզում. գնացքը երկաթգծի անցման վրա հարվածել է կերոսին տեղափոխող բեռնատարին, տեղեկացնում է Вести ФМ-ը:
Վթարը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Վնուկովո բնակավայրում: Ցիստեռնում 40 տոննա վառելիք է եղել: Ոչ ոք չի տուժել, հրդեհ չի հաջորդել, սակայն ամբողջ վառելիքը ցիստեռնում առաջացած անցքից դուրս է հորդել:
Այժմ մասնագետները զբաղված են տեղանքը վառելիքից մաքրելով: Միջադեպի մանրամասները ճշտվում են:









