4.000.000 դրամ՝ ապօրինի ծառահատման արդյունքում

18:27 • 15.06.12

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները սույն թվականի հունիսի 12-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Մարատ Հ.-ին և 1959 թ. ծնված Սեյրան Հ.-ին, որի կողմից վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի թափքում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի 11,7 մ.խ. վառելափայտ:

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ Սեյրան Հ.-ն ս/թ փետրվարից հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի» և «Լալվարի» անտառտնտեսություններից, յուրաքանչյուր ամիս մեկ չվերթի համար ձեռք է բերել շուրջ 8 մ.խ. որպես թափուկ վառելափայտի փաստաթուղթ, սակայն շաբաթական երեք անգամ` ապօրինի ծառահատում կատարելով, հիշյալ անտառտնտեսություններից առանց փաստաթղթի բեռնել, տեղափոխել և Լոռու մարզի գյուղերում վաճառել է շուրջ 4.000.000 դրամի վառելափայտ` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող վնաս:


Հետաքննությունը շարունակվում է: