43.000 դրամ հափշտակած անձը խոստովանել է իր մեղքը
Հունիսի 14-ին, ժամը 15.30-ին, ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժին է դիմել 25-amja ծնված Քրիստինա Փ.-ն և տեղեկացրել, որ հունիսի 4-ին, ժամը 03.00-ից 04.00-ն ընկած ժամանակահատվածում, ոմն Վլե՝ «Աֆրոդիտե» ակումբում սեղանին դրված իր պայուսակից գաղտնի հափշտակել է 43.000 դրամ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 14-ին, ժամը 16.00-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Գևորգ Հ.-ն և հայտնել, որ հիշյալ գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է հետաքննություն:









