Երևանում 23-ամյա երիտասարդը «Ինֆինիթի»-ով բախվել է ծառին և տեղափոխվել հիվանդանոց (լոսանկարներ)
Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես Tert.am-ին հայտնումէ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05.30-ի սահմաններում Երևանի Քանաքեռի բնակիչ 23-ամյա Վահե Կարապետյանը, վարելով «Ինֆինիթի» մակնիշի 13 ԼՍ 014 համարանիշի ավտոմեքենան, Խաչատուր Աբովյանի պուրակից դեպի Սարալանջ գնացող ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վթարի հետևանքով Վ. Կարապետյանը տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոն:
Վթարի վայրում քննչական աշխատաները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









