ԱՄՆ-ում ավիաշոուի ժամանակ մարզական ինքնաթիռը գոլֆի դաշտն է ընկել

16:32 • 16.06.12

Ամերիկյան Այդահո նահանգում ավիաշոուի ժամանակ մարզական ինքնաթիռն ընկել է գոլֆի դաշտում, ինչի հետևանքով օդաչուն ձեռքի կոտրվածք է ստացել, հայտնում է «Ասոշիեյթիդ պրես»-ը:


Միջադեպը տեղի է ունեցել Legacy Air Show-ի ժամանակ, Ռեքսբերգ քաղաքում, որտեղ ամեն տարի հավաքվում են հարյուրավոր օդաչուներ ու մարզական ինքնաթիռների սիրահարներ:

 

Շոուի կազմակերպիչ Բրեդ Դեբոուի խոսքով` ցուցադրական թռիչքի ժամանակ խափանվել են շարժիչները: Օդաչուին հաջողվել է փախցնել օդանավը հանդիսատեսի տրիբունայի վրայից, և այն ընկել է մոտակայքում գտնվող գոլֆի դաշտ: Օդաչուն ստացել է թեթև վնասվածքներ, հանդիսատեսից ոչ ոք չի տուժել: