«Էյրբաս» Ա 319-ի ռուս օդաչուին փորձել են կուրացնել լազերով

11:36 • 16.06.12

Անհայտ անձինք լազերային ճառագայթենր ուղղելով ռուսական «Էյրբաս» Ա 319-ի դիմապակուն, փորձել են կուրացնել օդաչուին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

 

Տեղական ժամանակով ժամը 01։33-ին օդանավի հրամանատարը տեղեկացրել է միջադեպի մասին։ Բարեբախտաբար նրան հաջողվել է առանց խնդիրների բարեհաջող վայրէջք կատարել մերձմոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում։

 

Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։