Ասանժի հարցազրույցներից մեկը Wikileaks-ում հասանելի է նաև հայերեն ենթագրերով (տեսանյութ)
Wikileaks հանրահայտ կայքի հիմնադիր, ավստրալացի լրագրող Ջուլիան Ասանժի` 2010-ին TED կոնֆերանսներից մեկում տված հարցազրույցը կայքում ներկայացվել է 42 լեզուներով ենթագրերով` այդ թվում հայերենով:
Հարցազրույցում Ասանժն անդրադառնում է իր կայքի գործունեությանը, «արտահոսած» տեղեկությունների ու դրանց հրապարակման կարևորությանը` առավել կարևորելով այդ տեղեկությունների` գլոբալ դրական փոփոխությունների հանգեցնելու հնարավորությունը:









