Բաղդադյան ուխտավայրում արդեն երկրորդ պայթյունն է որոտացել. ընդհանուր՝ 3 տասնյակ զոհ

16:28 • 16.06.12

Իրաքի մայրաքաղաքում 2-րդ պայթյունն է որոտացել և կրկին թիրախը շիա ուխտավորներն են եղել, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով իրավապահներին և Բաղդադի հիվանդանոցներից մեկի իր աղբյուրին:

 

Մեքենայում տեղադրված երկրորդ ռումբը պայթել է Բաղդադի հյուսիսում, կան զոհեր, 27 վիրավոր:

 

Վաղ առավոտյան Բաղդադի Շուալա թաղամասում ռումբի պայթյունը առնվազն 14 մարդու մահվան պատճառ էր դարձել: Գրանցվել է 41 վիրավոր:

 

Ընդհանուր զոհերի թիվը վերջին տվյալներով կազմում է 32, վիրավորներինը՝ 68:

 

Այսօր հարյուր հազարավոր շիաներ Բաղդադում նշում են իմամ Մուսա ալ-Կադիմի մահվան 800-րդ տարելիցը: Նա թաղված է Իրաքի մայրաքաղաքում: