Պակիստանի շուկաներից մեկում հզոր պայթյուն է որոտացել. կան զոհեր

13:21 • 16.06.12

Աֆղանստանի սահմանի մերձակայքում գտնվող Պակիստանի Լանդի Կոտալ քաղաքի գլխավոր շուկայում որոտացած հզոր պայթյունի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։

 

Իրավապահ մարմինները ճշտում են վնասվածք ստացողների թիվը։

 

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Պակիստանի մեկ այլ՝ Փեշավար քաղաքում ավտոբուսի պայթեցումը 18 մարդու մահվան պատճառ էր դարձել։

 

Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։