Իսրայել Չարնին Քնեսետում Հայոց ցեղասպանության քննարկման վերաբերյալ վերլուծություն է ներկայացրել

15:39 • 16.06.12

Երեքշաբթի օրը Իսրայելի Քնեսետում Հայոց ցեղասպանության օրինագծի քննարկումից հետո Ցեղասպանությունների կանխարգելման ցանցի տնօրեն Իսրայել Չարնին հրապարակել է այդ քննարկմանը նվիրված սպառիչ վերծություն, որն անվանել է «Իսրայելի կառավարությունը պաշտոնապես կոչ է անում Քնեսետին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: 

 

Գործընթացը ականատեսի աչքով ներկայացնելով` Չարնին այս քայլը անախադեպ քայլ է որակելել Իսրայելի կառավարության կողմից: 

 

Չարնիի գնահատականով Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը ցեղասպանության ճանաչման հարցում ի վերջո դարձել է դրական, նպաստավոր:

 

Ըստ զեկուցողի՝ միայն մի հոգի է Քնեսետում լուրջ հակաջանք գործադրել, դա Ռոբերտ Տիվիաևն է, որը կոչ է արել, որպեսզի պատմաբանները ուսումնասիրեն, թե «իրականում ինչ է տեղի ունեցել»:

 

Սակայն Չարնիի գնահատականով, Խորհրդարանի խոսնակ Ռիվլինի դիրքորոշումը նպաստել է, որպեսզի Քնեսետում կայացած քննարկման մասնակիցների մեծամասնությունը համաձայնել է Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական իրողության հետ: