Կանադայի գերագույն դատարանը էֆտանազիան արգելող օրենքը հակասահմանադրական է ճանաչել
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Գերագույն դատարանը հակասհամանադրական է ճանաչել էֆտանազիան արգելող օրենքը, որը արգելում է բժիշկներին անբուժելի հիվանդի ցանկությամբ սպանել վերջիններին, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։
Դատավոր Լինն Սմիթը նշել է, որ անբուժելի հիվանդ Գլորիա Թեյլորը կարող է բժիշկների օգնությամբ կամավոր հրաժեշտ տալ կյանքին։
Այդուհանդերձ, էֆտանազիա կատարող բժիշկները մի քանի կարևոր պայման պետք է հաշվի առնեն։ Մասնավորապես՝ պետք է հիվանդներին մանրամասնորեն տեղեկացնեն իրենց հիվանդության, բուժման ընթացքի, առաջացած խնդիրների և հեռանկարների մասին։
Վերոնշյալ օրինագիծը խորհրդարան կներկայացվի հաջորդ տարի, իսկ մինչ այդ դաշնային իշխանությունների ներկայացուցիչները կփորձեն բողոքարկել այն։









