Եգիպտոսում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

10:41 • 16.06.12

Եգիպտոսում այսօր առավոտյան մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Երկրի 27 շրջաններում  բացվել են ավելի քան 13.000 ընտրատեղամասեր: Ընտրություններին կարող են մասնակցել 50 մլն ընտրողներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


Քվեարկությունը կտևի 2 օր, իսկ նախագահի պաշտոնի համար պայքարում է 2 թեկնածու` «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մուհամեդ Մուրդին ու Հոսնի Մուբարաքի դարաշրջանի վերջին վարչապետ Ահմեդ Շաֆիկը: Ընտրությունների այս փուլում նրանցից մեկին բավարար է հավաքել մյուսից ավելի ձայն:

Մայիսի 23-ին անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլում մի քանի տասնյակ հազար ձայնի տարբերությամբ հաղթել էր իսլամիստ թեկնածուն:


Քվեարկության օրերը երկրում հայտարարվել են ոչ աշխատանքային, որպեսզի դրանց կարողանան մասնակցել որքան հնարավոր է շատ մարդիկ:

Ընտրությունների անվտանգությունն ընտրատեղամասերում ու փողոցներում ապահովում են ուժային կառույցների ավելի քան 150.000 ներկայացուցիչներ:


Ընտրությունների վերջնական արդյունքները երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի հունիսի 21-ին: