Գերմանացին դանակով սպանել է 4 երեխաներին և ինքնասպան եղել
Գերմանիայի Իլսեդ քաղաքի բնակիչ 36-ամյա տղամարդը դանակով սպենել է իր 4 անչափահաս երեխաներին, ապա ինքնասպան է եղել, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը։
Ինչպես նշել են իրավապահ մարմինները՝ սպանության պահին 5, 7, 9 տարեկան տղաներն ու 12-ամյա դուստրը քնած են եղել։
Սպանված երեխաների մայրն ամուսնուց բջջային հաղորդագրություն է ստացել, որում նշված է եղել է ոճրի մասին։
Հարևանների հավաստմամբ՝ ամուսինները նյութական խնդիրներ են ունեցել, իսկ տղամարդը նյարդային հիվանդութամբ է տառապել։
Ինքնասպանությունից առաջ տղամարդը երկտող է թողել, որտեղ նշել է, որ այլևս այդպես ապրելու իմաստ չի տեսնում և որոշում է ընդունել վերջ տալ իր և երեխաների կյանքին։









