ՃՈ աշխատակիցները չտեսնելու էին տալիս G դասի «գոլդ» համարանիշներով «Մերսեդես»-ի օրինախախտումները
Այսօր հունիսի 16-ի երեկոյան ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Շենգավիթ վարչական շրջանում գործող «Երևան սիթի» սուպերմարկետի դիմաց լուսանկարել է G դասի «Մերսեդես» մակնիշի 888 QO 88 համարանիշի ավտոմեքենան: Նշված ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էին ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները: Վարորը մեքենան վարում էր առանց ամրագոտին կրելու:
Այս ամենին ականատես էին նաև ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, սակայն չտեսնելու էին տալիս օրինախախտումը, հավանաբար, մտածում էին, թե «գոլդ» համարանիշներով G դասի ավտոմեքենայի ղեկին այնպիսի անձ է նստած, որ իրենց թուրը չի կտրի նրան վարչական պատասխանատվության ենթարկեն:
ՃՈ պատասխանատուները ասուլիսներում անընդհատ հայտարարում են, որ իրենց համար տարբերություն չկա օրինախախտը պետական պաշտոնյա է, պատգամավոր, օլիգարխ, թե հասարակ քաղաքացի. բոլորն էլ օրենքի առաջ հավասար են:









