Goldman Sachs-ի ֆինանսիստին մեղավոր են ճանաչել խարդախության մեջ

00:04 • 16.06.12

Goldman Sachs-ի, «Սբերբանկի» և Procter & Gamble-ի նախկին թոփ մենեջեր Ռաջաթ Գուպտան ԱՄՆ դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ինսայդերական տեղեկությունների անօրինական կիրառման մեջ:


63-ամյա ֆինանսիստը հերքում է տեղեկությունների անօրինական փոխանցումը Galleon ներդրումային հիմնադրամի ղեկավար Ռաջ Ռաջարատնամին, ով ներկայում, ֆինանսական ոլորտում կատարած անօրինականությունների համար, 11 տարի ազատազրկված է ԱՄՆ-ում:


Գուպտան կարող է մինչև 20 տարի ազատազրկման դատապարտվել: