Հնդկաստանում 3 շաբաթվա ընթացքում 250 երեխա է մահացել էնցեֆալիտից

18:58 • 16.06.12

Ավելի քան 247 երեխա է մահացել վերջին երեք շաբաթների ընթացքում Հնդկաստանի հյուսիսային Բիհար և Ուտտար-Փրադեշ նահանգներում էնցեֆալիտից, որը տարածում են մոծակները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով IANS գործակալությանը:

 

Նշվում է, որ Բիհար նահանգում սուր էնցեֆալիտային սինդրոմից մահացել է 159 երեխա, ևս 80-ը գտնվում է հիվանդանոցներում ծայրահեղ ծանր վիճակում: Հարևան Ուտտար-Փրադեշ նահանգում մահացել է 88 երեխա:

 

Բժիշկների տվյալներով, մահացած երեխաների մեծ մասը աղքատ ընտանիքներից են:


Խնդիրը բարդանում է ժամանակակից դեղամիջոցների, ինչպես նաև հիվանդության ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների սակավությամբ:


Նույն այդ պատճառով, հստակ բացահայտել հիվանդության հարուցիչը հնարավոր եղավ համաճարակի սկսվելուվ երկու շաբաթ անց միայն: