Facebook-ում Աստծո գոյությունը մերժած ինդոնեզացուն ազատազրկել են 2.5 տարով
30-ամյա ինդոնեզացի Ալեքսանդր Աանը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման՝ Facebook-ի իր էջում գրառման համար, որտեղ նա նշել էր, որ Աստված գոյություն չունի: Այս մասին հայտնում է The DailyMail պարբերականը:
Սակայն, դատավճռի համար վճռորոշ էր ամենևին ոչ այս արտահայտությունը: Աանը սոցիալական ցանցում բացել էր աթեիստական մի խումբ, որտեղ տեղադրել էր պոռնոգրաֆիկ նյութեր Մուհամմեդ մարգարեի մասին:
Արևմտյան Սումատրայի դատարանը Ալեքսանդր Աանին մեղավոր է ճանաչել «կրոնական ատելություն ու թշնամանք սերմանող տեղեկությունը գիտակցաբար տարածելու համար»: Վճռում ասվում էր, որ իր նյութերով Աանը «ստվեր է գցել իսլամի վրա և մտահոգություն առաջացրել հասարակությունում»:









