Հռոմի փողոցներ տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել

23:41 • 16.06.12

Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Հռոմի փողոցներ` գործազրկության աճի խնդրի կապակցությամբ իրենց անհանգստությունը ներկայացնելու, հաղորդում է «Վեստի»-ն:

 

Ակցիան կազմակերպել են Իտալիայի երեք խոշորագույն արհմիությունները:

 

Մասնակիցները պահանջում են միջոցառումներ իրականացնել, որոնք կզսպեն գործազրկության աճը: Նաև հանդես են գալիս հարկային բարեփոխումների դեմ, որոնք, ըստ ցուցարարների, ոտնահարում են աշխատավորների և կենսաթոշակառուների իրավունքները:

 

Բոլոնիայում իշխանության դեմ հանդես եկող ակտիվիստները ոստիկանության հետ բախումներ են հրահրել: Հազարավոր ցուցարարներ շրջապատել են այն շենքը, որտեղ պետք է ելույթ ունենար վարչապետ Մարիո Մոնտին: Ամբոխը փորձել է անցնել ոստիկանական արգելափակոցները: Ոստիկանների ուղղությամբ քարեր և դյուրավառ հեղուկով միջոցներ են նետվել: Իրավապահները պատասխանել են մահակներով: