Երկուշաբթի տեղի կունենա նոր կառավարության արտահերթ նիստ, կներկայացվեն նոր նախարարները
Հունիսի 18-ին, երկուշաբթի օրը, ժամը 12:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստը. այս մասին հաղորդում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից:
Ավելի վաղ, tert.am-ը արդեն իսկ տեղեկացրել էր այս մասին՝ հավելելով, որ ՀՀ կառավարության արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է Կառավարության ծրագրի քննարկման հարցը:
Նախատեսվում է, որ Կառավարության նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը կներկայացնի նոր առաջադրված 4 նախարարներին՝ հետյալ հերթականությամբ. Տրանսպորտի և Կապի, Քաղաքաշինության, Աշխատանքի և Սոցիալական ապահովության, Առողջապահության, Սպորտի և երիտասարդության հարցերի:
Կառավարության ծրագիրը, ըստ մամուլում շրջանառվող տեղեկատվության, կներկայացվի հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի նիստի հաստատմանը:
Հիշեցնենք, որ հրավիրվող արտահերթը նոր ձևավորված կառավարության անդրանիկ նիստն է:









