Քեյթ Ուինսլեթն Էլիզաբեթ II-րդի կողմից արժանացել է շքանշանի` մշակույթում «տիտանական» ներդրման համար
«Ընթերցողը» ֆիլմի համար Օսկարի արժանացած բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ 2-րդ թագուհու կողմից արժանացել է շքանշանի` «մշակույթում տիտանական ներդրում ունենալու համար»:
Ինչպես հայտնում է NEWSru.co.il-ը, 36-ամյա դերասանուհին խոստովանել է, որ իր համար դա իսկական անակնկալ է եղել և մեծ պատիվ` դասվել այն մարդկանց թվին, որոնք շատ բան են արել Մեծ Բրիտանիայի համար:
Քեյթ Ուինսլեթն ընդգրկվել է Բրիտանական կայսրության ասպետի շքանշանակիրների թվում, որոնց ցանկը հրապարակվել է այսօր: Պարգևները թագուհու կողմից հանձնվում են տարին 2 անգամ` Նոր տարուն և թագուհու ծննդյան օրը (հունիս), սակայն, որպես կանոն, շքանշանակիրներն ընտրվում են պետական ծառայողների շրջանում, որոնց թեկնածությունն առաջադրում են կառավարությունն ու հասարակական կազմակերպությունները:
Բացի դերասանուհուց, ասպետի շքանշանակիր է դարձել դերասան և ռեժիսոր Քեննեթ Բրանան, ով այսուհետ կանվանակոչվի «սըր Քեննեթ»:










