Սեմ Քբուշյանը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամի թեկնածու է առաջադրվել
Լոս Անջելեսի հայկական համայնքի ակտիվ գործիչ Սեմ Քբուշյանը առաջադրվել է Լոս Անջելեսի քաղաքային խոհրդի անդամության թեկնածու: Նա պետք է ներկայացնի Լոս Անջելեսի 13 թաղամաս, այդ թվում՝ Հոլիվուդը, Թայ թաունը, Լիթլ Արմինիան, Սիլվեր Լեյքը և այլն:
Նախնական ընտրությունները կկայանան 2013-ի մարտի 5-ին:
Քբուշյանը ռեստորատորի և ուսուցչուհու որդի է, քաղաքագետ է. համայնքային շատ հեղինակավոր կազմակերպությունների անդամ է,նաև՝ Արևելյան Հոլիվուդի շրջանի խորհրդի վարչության անդամ:









