Կրասնոդարում Հայոց ցեղասպանության մասին գիրք է լույս տեսել
ՌԴ-ի Կրասնոդար քաղաքում լույս է տեսել հայկական արմատներով ֆրանսիացի գրող Վահե Քաչայի «Դաշույնը պարտեզում» պատմավեպը: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, «Խաչքար» հրատարակչատան կողմից լույս տեսած գրքում պատմվում է նախորդ դարի Հայոց ցեղասպանության ու թուրքերի կողմից Արևմտյան Հայաստանը գրավելու մասին:
Պատմավեպի հեղինակը տալիս է ողբերգական դեպքերի օբյեկտիվ նկարագիրը` սկսած 19-րդ դարի 1880-90-ականների սպանդից, ավարտած 1915-1922թթ. 1.5 մլն հայերի կոտորածով: Նրա հերոսները հասարակ մարդիկ են, որոնք մեկ ակնթարթում դառնում են անմեղ զոհեր:










