Ադիգեայում հայկական նոր թերթ է լույս տեսնում

11:52 • 16.06.12

Ռուսաստանի Ադիգեայի Հանրապետության մայրաքաղաք Մայկոպում հայկական նոր թերթ է լույս տեսնում: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, այն անվանակոչվել է իր հիմնադիր կազմակերպության` Ադիգեայի «Միասին» մշակութային- կրթական հայկական ընկերակցության անունով:


«Միասին»-ի այսօրվա դրությամբ վերջին` 3-րդ համարը նվիրված է Հայոց ցեղասպանության ու Թուրքիայի կողմից հայկական տարածքների գրավման թեմային:

 

«Միասին»-ն Ադիգեայում լույս տեսնող հայկական երկրորդ թերթն է: 2011թ.-ի կեսերից հրատարակվում է Մայկոպի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու «Լուսավորիչ» թերթը: