Բակո Սահակյանը ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ է նշանակել

12:28 • 16.06.12

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` գնդապետ Մասիս Միքայելյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ - թիկունքի պետ նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից: