Օջալանի տնային կալանքի հարցը կքննարկվի, եթե ՔԱԿ-ը զենքը վայր դնի. Բյուլենթ Արընչ

16:12 • 16.06.12

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, անդրադառնալով Իմրալը բանտում պահվող Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի տնային կալանքի հարցին, ասել է, որ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ՔԱԿ-ը զենքը վայր դնի ու դադարեցնի գործունեությունը:


«Միլիեթ»-ի հաղորդմամբ` Արընչն ընդգծել է, որ Թուրքիան «զգալի աշխատանք է արել երկրում այլ էթնոսների ներկայացուցիչների մշակութային ու քաղաքական իրավունքների ճանաչման ուղղությամբ»:

«Բայց ինչ էլ մենք անենք, ահաբեկչական կազմակերպությունը դեմ է, որովհետև նրանց իրական նպատակն այլ է: Մենք տեսանք, թե ինչպես քրդերենի դասավանդումը` որպես ֆակուլտատիվ առարկա, ոմանք ընդունեցին ուրախությամբ, ոմանք էլ  անտարբեր գտնվեցին»- ասել է Արընչը: