Բոլիվիացի մաքսավորներին գրիչ-տեսախցիկներով «կզինեն», որ կաշառք չվերցնեն
Բոլիվիայի մաքսային ծառայությունների ղեկավար Մերլին Արադային հայտարարել է, որ եկրում կաշառակերությունը պակասեցնելու նպատակով մաքսային ծառայության բոլոր աշխատակիցները զինվել են նոր գրիչ-տեսախցիկներով, տեղեկացնում է orange.co.uk կայքը։
«Դրանք կծառայեն իբրև այսպես կոչված՝ «հակադոպինգային» մեխանիզմներ»,- ասել է Արադան, հավելելով, որ գրիչ-տեսախցիկերը կհետևեն աշխատակիցների բոլոր գործողություններին։
Նշվում է, որ Բոլիվիայի մաքսային ծառայությունը, որն ունի ավելի քան 1000 աշխատող համարվում է երկրի ամենակոռումպացված ոլորտներից մեկը։









