Պաշտպանության նախարարությունում կայացել է անհայտ կորածների և գերիների հարցերով հանձնաժողովի նիստ
Պաշտպանության նախարարությունում հունիսի 15-ին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից:
Նիստի ընթացքում քննարկվել են 2012 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և հստակեցվել են աշխատանքային հետագա ծրագիրը: Արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է անհայտ կորածների և գերիների ընտանիքներին ցուցաբերվող օգնության հարցում:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին հետագա աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:









