Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը մահացել է Շվեյցարիայում
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Նայեֆ բին Աբդուլազիզ ալ-Սուդը մահացել է, հայտնում է սաուդյան պետական հեռուստատեսությունը: Ըստ այս լրատվամիջոցի՝ արքայազն Նայեֆը մահացել է Ժնևում:
Նայեֆը Սաուդյան Արաբիայի Ներքին գործերի նախարարն էր 1975-ից: Նա գահաժառանգ էր դարձել անցած տարվա հոկտեմբերին՝ իր եղբոր Սուլթանի մահից հետո:
Մայիս ամսից նա բուժվում էր Շվեյցարիայում:
Նայեֆը Աբդուլազիզ թագավորի 23-րդ որդին էր:









