Ռուսաստանն ահաբեկչական սպառնալիքի գնահատման համակարգ է ներմուծում

22:24 • 16.06.12

Ռուսաստանում, Եվրոպայի և ԱՄՆ-ի նմանությամբ, ներմուծվում է եռաստիճան ահաբեկչական սպառնալիքի գնահատման համակարգ, հաղորդում է BBC-ն:

 

Ահաբեկչական սպառնալիքի դասակարգում ներդնելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այսօր հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:


Փաստաթղթի հիման վրա, ՌԴ-ում կգործեն ահաբեկչական սպառնալիքի գնահատման հետևյալ մակարդակները` «կապույտ» բարձրացված, «դեղին» բարձր, «կարմիր» ծայրահեղ բարձր: