Հնդկաստանում զբոսաշրջային ավտոբուս է վթարի ենթարկվել. 27 զոհ
Այսօր վաղ առավոտյան Հնդկաստանի Սոլապուր քաղաքում խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել։ Մասնավոր զբոսաշրջային ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի տրապետումը, որը դուրս է եկել ճամփեզրից ու դեպի ձոր գլորվել: Պատահարի հետևանքով առնվազն 27 մարդ զոհվել է ևս 12-ը՝ վնասվածք ստացել, տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։
Ավտոբուսը Շիրդի քաղաք է ուղևորվելիս եղել։ Տեղական ոստիկանությունից հայտնել են, որ զոհերի թիվն այաջիկայում կարող է աճել։
Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են տարվում։









