Ծառուկյանը հանդիպել է Օսկանյանին և քննարկել «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը

18:45 • 16.06.12

Լուսանկարը՝ Panarmenian Photo-ի

 

Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին գտնվում էր արտերկրում: Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո նա հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ: Վերջինս Գագիկ Ծառուկյանին ներկայացրել է «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք ԲՀԿ նախագահ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությունից:


Ըստ այդմ՝ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ ինքը, ինչպես նախկինում, այսուհետ ևս անելու է օրենքով սահմանված բոլոր քայլերը իր կուսակից ընկերների իրավունքների և շահերի պաշտպանության համար:

«ԲՀԿ ղեկավարը Հայաստանում ժողովրդավարական արժեքների և բազմակարծության հաստատման գործում բարձր է գնահատում «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը», մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ:


Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև, անհրաժեշտության դեպքում Հայաստան հրավիրել միջազգային հեղինակություն ունեցող իրավաբանների և փաստաբանների խումբ: