ՄԱԿ-ը դադարեցրել է իր առաքելությունը Սիրիայում
Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդը հայտարարել է առաքելության դադարեցման մասին՝ պատճառաբանելով երկրում բռնությունների աճը, հայտնում է Associated Press-ը:
Հայտարարության մեջ ասված է, որ դիտորդների աշխատանքի դադարեցումը վերջին նշանն է այն բանի, որ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագիրը չի գործում, քանի որ ինչպես կառավարական ուժերը, այնպես էլ զինված ընդդիմությունը արհամարհում են հաշտությունը:
Մուդը նշել է նաև, որ առաքելության աշխատանքը շարունակելը մեծ ռիսկ կենթադրեր դիտորդների համար:









