Սպիտակ Տունը ՄԱԿ-ի դիտորդական առաքելության դադարեցումից հետո Սիրիայում արվելիք հաջորդ քայլերն է քննարկում
ԱՄՆ Սպիտակ տունը հայտարարել է իր միջազգային գործընկերների հետ Սիրիայում հետագա քայլերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու մասին, այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի դիտորդները դադարեցրել են իրենց առաքելությունը, ինչը պայմանավորված է երկրում բռնությունների աճով:
«Մենք նորից սիրիական իշխանություններին կոչ ենք անում իրականացնել Անանի ծրագրով նախատեսված պարտավորությունները, այդ թվում և կրակի դադարեցման համաձայնագրի համապատասխան գործողությունները», - ասվում է պաշտոնական հայտարարության մեջ, որը ներկայացրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Թոմի Վիտորը:
«Այս կրիտիկական պահին մենք խորհրդակցություն ենք անցկացնում մեր միջազգային գործընկերների հետ Սիրիայում քաղաքական անցում իրականացնելու վերաբերյալ հետագա քայլերի շուրջ, ինչպես դա նախատեսված է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերով», - ասել է նա, չտալով որևէ հստակ ձևակերպում:









