Երթևեկության նոր կանոնները ոչ թե անվտանգության բարձրացման համար են, այլ գումարներ հավաքագրելու. Էդուարդ Հովհաննիսյան
«Աքիլլես» ավտովարորդների իրավուքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի համոզմամբ՝ հունիսի 2-ից ուժի մեջ մտած երթևեկության նոր կանոնների հաստատումը ոչ թե անվտանգությունը բարձրաձնելու և կարգ ու կանոն հաստատելու համար է, ինչպես հավատացնում են, այլ շուրջ 70% բարձրացված տուգանքների միջոցով գումարներ հավաքագրելն է:
Էդուարդ Հովհաննիսյանը փաստում է, որ այս տուգանքները ոչ թե մուտքագրվում են պետբյուջե, այլ ՀՀ Ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ: «Ըստ իս, նոր որոշումը ոչ այլ ինչ է, քան բիզնես»,- ասաց փորձագետը:
ՀԿ նախագահի դիտարկմամբ՝ նոր որոշումը նաև մեծացրել է կոռուպցiոն ռիսկերը: «Անգամ վարորդներն են ասում, որ նորից կաշառք են տալիս, ինչy երկար ժամանակ չկար»,-ասաց նա և պարզաբանեց, որ երբ վարորդը չի համաձայնվում տեսուչի խախտումի գրանցման հետ, տեսուչը մի քանի տարբերակներ է ասում: «Քանի որ խախտողը տեղյակ չէ, թե ինչքան տուգանք է իրեն սպասվում, տեսուչը բավականին մեծ գումար է ասում: Օրինակ, թե 30 000 է սպասվում, բայց 3000 տուր ու գնա, վարորդն էլ նախընտրում է քիչ գումարը»,- Էդուարդ Հովհաննիսյանը:
Ի դեպ, ՀԿ նախագահը փաստում է, որ նոր որոշման զուգահեռ իրենց մոտ դիմուների ահռելի հոսք կա: Դրանիցից 70-ը, նրա խոսքով, վիճարկում են արդեն արձանագրված տուգանքները:
Մի հետաքրքիր օրինակ ևս բերեց բանախոսը. դպրոցների մոտ տեղադրված նոր նշանների համաձայն իրավունք է տրվում ոչ թե 60 կմ/ժամ արագությամբ երթևեկել, այլ 40կմ/ժամ, իսկ վարորդները դեռևս տեղյակ չլինելով դրա մասին` խախտում են թույլ տալիս: Ավելին, ըստ նրա, այդ նշանները տեսանելի տեղերում չեն փակցված, ուստի իրենք պահանջելու են իրենց ՀԿ դիմած 35 դիմումների մասով տուգանքներն անվավեր ճանաչել:
Ասուլիսին ներկա ՀԿ-ի իրավաբան Արմինե Մկրտչյանն էլ փաստեց, որ աշխատավարձերը մնում են նույնը, իսկ տուգանքերը շարունակում են աճել ու աճել:









